|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստի ժամանակ քննարկվել են ներքաղաքական խնդիրներ, քննարկումները շարունակվում են. «Երկիր»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուրադ Շարմազանովը:
Երբ փորձեցինք ճշտել մամուլում հրապարակված բազմաթիվ տեղեկություններն այն մասին, թե նիստի ժամանակ քննարկվել է ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հարցը, ՀՀԿ մամլո խոսնակը հայտարարեց, որ ավելացնելու այլեւս ոչինչ չունի:
Շարամազանովը նշեց միայն, որ նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, եւ այն տեւել է մոտ մեկ ժամ: Նա չցանկացավ մեկնաբանել նաեւ այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ին կողմնորոշվելու մեկ շաբաթ է տրվել:
Շարմազանովը հաստատեց, որ հաջորդ շաբաթ եւս տեղի է ունենալու գործադիրի նիստ, բայց չհաստատեց` ԲՀԿ-ի հարցի հե՞տ է դա կապված, թե՞ ոչ:
«Երբ քննարկումներն ավարտվեն ավելի մանրամասն կխոսենք: Հանրապետականն ամեն ինչ քննարկում եւ տրամաբանական ավարտին է հասցնում»,-նկատեց ՀՀԿ մամլո խոսնակը: