|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր` ժամը 11-ին, մշակույթի նախարարությունում տեղի էր ունենալու «Հայ ֆեստ» թատերական փառատոնի ամփոփիչ ասուլիսը: Քանի որ լուսաբանել էինք փառատոնի ընթացքը, տրամաբանական էր, որ պետք է նաեւ այդ ասուլիսին անդրադառնայինք: Սակայն Կառավարության 3-րդ շենքի ոստիկանները «մուրազներս փորներս» թողեց:
«Երկիր» օրաթերթի լրագրողներից մեկին շենքի մուտքի հերթապահ ոստիկանը թույլ չտվեց, որ անձնագրով բարձրանա նախարարություն:
«Անձնագիրը կապ չունի, քանի որ այսօր աշխատանքային օր չէ, լրագրողի անվան տակ բոլորը կարող են անձնագիր ցույց տալ եւ ներս մտնել: Անձնագիրը վստահություն չի ներշնչում»,- ասել էր ոստիկանը:
Հավանաբար, պետք է թաղայինից լիազորագիր վերցնեինք, անձնագրային բաժնից տեղեկանք, որ անձնագիրը կեղծ չէ` մշակույթի նախարարություն մուտք գործելու համար: Տարօրինակ է նաեւ, որ նախարարությունից չեն զգուշացրել, որ այսօր ասուլիս կա, որոնք սովորաբար անցկացվում են դրանք լուսաբանելու համար: