|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր համաձայնությունն է տվել Ռուսաստանի հետ ատոմակայանի կառուցման պայմանագիր կնքելուն. տեղեկացնում է Новости գործակալությունը:
«Ես միայն այսօր եմ ստորագրել եւ համաձայնություն տվել Ռուսաստանի հետ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանագիր կնքելուն»,- ասել է Լուկաշենկոն Նովգորոդի նահանգապետ Սերգեյ Միտինի հետ հանդիպման ժամանակ` ավելացնելով, որ այդ որոշումը թանկ կարժենա Բելառուսի համար:
Բելառուսի նախագահը նաեւ հայտնել է, որ ատոմակայանի շինարարության հարթակում բելառուսական կողմն արդեն սկսել է աշխատանքները: Ատոմակայանի առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2017 թվականին, իսկ երկրորդը` 2018-ին:
Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ ատոմակայանի գլխավոր կապալառուն ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունն է: