|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածում երեկ երեկոյան տեղի ունեցած սողանքի վայրից yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահի դրությամբ դեռեւս մաքրման աշխատանքներ են իրականացվում:
Դեպքի վայրում է նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարարները մեր թղթակցին հայտնել են, որ շոշափելի արդյունքներ դեռ չունեն: Իսկ նախարարը սպասում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով դեպքի վայր է այցելելու` ծանոթանալու դեպքի մանրամասներին:
Yerkir.am-ին սողանքի վայրի հարակից բնակավայրերի բնակիչները պատմել են, որ 2 օր առաջ ձայներ են լսել: «Հենց սողանքի վայրում 2 օր առաջ մեծ բեռնատար է ընկել ձորը: Այն հանելու պատճառով երկար ժամանակ խցանում է եղել, հավանորեն դա էլ սողանքի առաջացման պատճառ է դարձել»,- ասել են բնակիչները:
Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան: