Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի քաղաքացի Մահմուդ Քութարին՝ ավտոմեքենայի արագությունը գերազանցելու և վթարային իրավիճակ առաջացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է Regnum գործակալությունը, թուրք վարորդն իր Ford ջիպով մխրճվել է Բաթումից Թբիլիսի գնացող միկրոավտոբուսի մեջ, որի 7 ուղևորներ ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ 9-ը տեղափոխվել են Բաթումի և Փոթիի հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր։ Բոլոր տուժածները Վրաստանի քաղաքացիներ են։
Մահմուդ Քութարի ավտոմեքենայում գտնվել է նրա ընտանիքը՝ երկու երեխաներն ու կինը: Նրանց նույնպես ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ջիպի և միկրոավտոբուսի բախումից հետո նրանց է բախվել նաեւ Երևանից Թուրքիա մեկնող ավտոբուսը: Տուժել են մի քանի ուղեւորներ: Բժիշկները նրանց տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն չեն հոսպիտալացրել։