|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ` սեպտեմբերի 3-ին, Գյումրիի թատերական հրապարակում կայացած ՀՅ Դաշնակցության հանրահավաքին ՀՅԴ գործիչները հաստատեցին, որ սկսում են հանրապետությունով մեկ հանրահավաքների շարք, և քանի որ Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ՀՅԴ-ն իր պայքարը սկսում է Գյումրիից: Նրանց հավաստմամբ` ՀՅԴ-ի հիմնական նպատակը ներկա իշխանություններին հեռացնելն ու երկրի ներսում արդար կարգեր հաստատելն է:
Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսկան ծանր վիճակին, գնաճին և ահագնացող չափերի հասնող արտագաղթին: Ըստ նրա` անցած երկուսուկես տարիների ընթացքում մեր երկիրը լքել է ավելի քան 78 հազար մարդ: Պաշտոնական տվյալներով` աղքատությունը Հայաստանում 35 տոկոս է, ոչ պաշտոնական տվյալներով` 60 տոկոս: Այս ցուցանիշներն, ըստ ՀՅԴ ներկայացուցիչների, ապացույցն են այն բանի, որ այս ամենի փրկության միակ միջոցն օր առաջ այս իշխանություններից ազատվելն է:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով` իշխանական բուրգը պետք է հեռանա վերից վար, այդ ժամանակն արդեն հասունացել է, եւ այդ նպատակին հասնելու համար հայ ժողովուրդը պետք է միասնական ոտքի կանգնի ու պայքարի այս ռեժիմի դեմ: