|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին վրդովեցրել է այն փաստը, որ թիմի ավագ Իկեր Կասիլիասը «Բարսա»-«Ռեալ» հանդիպման ժամանակ կայացած վեճից հետո զանգահարել է Չավիին և Պույոլին։
Ըստ իսպանական ԶԼՄ-ների` Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունից հետո Կասիլիասը զանգահարել է հավաքականի ընկերներին` թեժացած կրքերը հանդարտեցնելու նպատակով։
Մոուրինիոն հայտարարել է, որ Իկերի գործողությունները կարող են դիտվել որպես զղջում, ինչին արքայականը կտրականապես դեմ է: Բացի այդ` Ժոզեն հիշատակել է, որ ոչ վաղ անցյալում Չավին և Պիկեն նրան մեղադրել էին իսպանական ֆուտբոլը պառակտելու մեջ։