|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերի ժամանակ հրաժեշտ տալ մի շարք ֆուտբոլիստների: Ժոզե Մոուրինիոն հաջորդ մրցաշրջանը մտադիր է սկսել 23-24 խաղացողներով:
Ներկա պահին ակումբի հետ պայմանագրեր ունեն 28 ֆուտբոլիստներ, այդ թվում` Նուրի Շահինը, Համիդ Ալթինթոփը և Խոսե Կալյեհոնը: Միևնույն ժամանակ, ակումբը պատրաստվում է մի քանի ֆուտբոլիստներ ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բանակցություններ են ընթանում «Մանչեսթեր Սիթիի» հետ Էմանուել Ադեբայորի տեղափոխության վերաբերյալ:
Մոուրինիոն սեփական թիմն է հավաքում: «Ռեալը» լքելու ամենահավանական թեկնածուներն են` Ֆերնանդո Գագոն, Էսեկիել Գարայը, Պեդրո Լեոնը, Սեևխիո Կանալեսը, Լասսը, Ռոյստոն Դրենտեն: Կակայի վերաբերյալ Մուրինիոն դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել: