|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող, գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերը Ադրբեջան մուտք գործելու թույլտվություն չի ստացել. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլաեւը հայտարարել է, որ մերժումը պայմանավորված է Շտրասերի մանդատով: «Գերմանիայի ցանկացած քաղաքացի կարող է այցելել Ադրբեջան: Բայց Ադրբեջանում չկա այնպիսի հասկացություն` ինչպիսին քաղաքական բանտարկյալն է: ԵԽԽՎ-ն փորձում է այս ձեւակերպումը կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Շտրասերի այցն անիմաստ է համարվել` ելնելով դրա նպատակներից: Մենք կարծում ենք, որ նրա մանդատը Ադրբեջանի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորում է»,- ասել է նա: