|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի այսօրվա նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեին կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված հարկային եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն ու ավտոներկրողների հետ կապված հարցերը, անցավ առանց քննարկման մյուս կողմի` նախարարությունների ներկայացուցիչների:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, տեղեկացրեց, որ քննարկումն, այնուամենայնիվ, կկայանա:
Ըստ էության` այն ավելի շուտ նմանվեց ոչ թե քննարկման, այլ մենախոսությունների, քանի որ հիմնական ելույթ ունեցողները երեքն էին` խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:
Իսկ երբ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը ցանկանում էր կարծիք հայտնել, Վ. Մանուկյանն ընդհատում էր` ասելով, որ իմաստ չունի, քանի որ նախարարությունից մարդ չկա: