|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը ՀՀ կառավարության շենքի դիմաց հանրային շտապ հավաք է անցկացնում՝ ներկայացնելով պահանջագիր, որով կառավարությունից պահանջում են դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։
«Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործություններ։ Դրա մասին արդեն տարբեր կազմակերպություններ են հայտարարում։ Դա գրեթե պարզ ձևով պետական մակարդակով արտահայտել են մի քանի պետություններ»,- ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Նա ընդգծեց՝ մինչև Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքի համաձայն, մնացած բոլոր խոսքերը սպեկուլյացիա են։
«Հստակ պետք է նշել, թե ինչ հանցագործություններ է գործել հայերի դեմ՝ ցեղասպանական, այսինքն մարդկության դեմ հանցագործություն, մարդասիրական, երբ վայրենի կեցվածքը են դրսևորել են ոչ միայն ողջերի, նաև զոհվածների մարմինների հանդեպ, հենց դա կոչվում է մարդասիրության դեմ հանցագործություն, ռազմական հանցագործություն։
Այդ հանցագործությունների համար Հայաստանը պարտավոր է պահանջի պատժվել Ադրբեջանի ղեկավարությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։