|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանի արտգործնախարարությունը հիստերիայի մեջ է. Google-ն իր օնլայն քարտեզներում իբր աղավաղում է «օկուպացված» ադրբեջանական տարածքների անվանումները` դրանց հայերեն տարբերակները նշելով:
Երեկ այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություն է տարածել ու կոչ արել ադրբեջանցիներին` ակտիվ քայլեր ձեռնարկել այդ տարածքների ադրբեջանական անվանումները վերականգնելու ուղղությամբ: «Այս հարցը արտգործնախարարության մշտական ուշադրության կենտրոնում է: Մենք այդ ուղղությամբ պարբերաբար համակարգված աշխատանք ենք իրականացնում դեսպանատների եւ այլ երկրներում հավատարմագրված մեր դիվանագետների հետ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլաեւը:
Նա հիշեցրել է, որ Google Earth-ը բաց ծրագիր է, եւ Ադրբեջանի քաղաքացիները կարող են շտկումներ կատարել քարտեզներում:
Google-ի քարտեզներում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի եւ շրջակա տարածքների տեղանունները նշված են միայն հայերեն տարբերակներով, իսկ ադրբեջանցիները պահանջում են վերականգնել դրանց ադրբեջանական անունները` Ստեփանակերտի փոխարեն` Խանքենդի, Քարվաճառի փոխարեն` Քելբաջար, Վարանդայի փոխարեն` Ֆիզուլի եւ այլն: