|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է սկսել Google-ի դեմ: Google-ը չարաշահել է օն-լայն որոնման իր գերիշխող դիրքը:
Որոնման ծառայություններ տրամադրողները բողոքել են Google-ի անվճար և հովանավորված որոնողական արդյունքներում իրենց ծառայությունների նկատմամբ արտահայտված անբարենպաստ վերաբերմունքից, ինչպես նաև Google-ի սեփական ծառայությունների արտոնյալ դիրքից:
Հանձանժողովն ասել է, որ հետաքննություն անցկացնելու որոշումը չի նշանակում, որ որևէ խախտումների ապացույց ունեն:
Google-ը համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ասելով, որ իրենք միշտ փորձել են լավագույնս ներկայանալ, սակայն միշտ բարելավումների տեղ կա, և Եվրահանձնաժողովի հետ կաշխատեն ուղղել շտկել բոլոր խնդիրները: