|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 11-ին մատուցվելիք պատարագի համար նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:Այդ նպատակով Վան են մեկնել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու հոգեւոր խորհդի նախագահ Թաթուլ Անուշյանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika.com լրատվական կայքը, այնտեղ հանդիպումներ են եղել Վանի նահանգապտ Մյունիր Քարաօղլուի հետ, եւ քննարկել կազմակերպչական բազմաթիվ հարցեր:
Արամ Աթեշյանը տեղեկացրել է, որ ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի պաշտոնական հրավերներ չեն ուղարկվելու: «Անցյալ տարի բացման նպատակով հրավեր էինք ուղարել, իսկ այս տարի նման բան չի լինի. պարզապես գալու ենք եւ աղոթենք»,- կայքի փոխանցմամբ` ասել է արքեպիսկոպոսը: