|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Միջազգային հանրության այն ներկայացուցիչները, ովքեր գոհունակություն են ներկայացրել երկխոսության մասին, մեղմ ասած տհաս են: Յուրաքանչյուր երկրում Սահմանադրությունն է սահմանում երկխոսության ամբիոնը եւ կարգը, ուստի պետք է գործել Սահմանադրությանբ:Այստեղ մի հաջողություն կա` իշխանությունները փաստեցին,որ իրենք լեգիտիմ չեն, իսկ երկխոսությունը, իմ կարծիքով, ժամավաճառություն է` ցածրորակ ներկայացում: Ս.Սարգսյանը եւ Լ.Տեր Պետրոսյանը իրար հետ համագործակցում են»,- այսօրվա ասուլիսում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերաբերյալ հնչած միջազգային կարծիքները: