|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«PR-ի զարգացման հայկական կենտրոնը» տարվա PR մրցանակաբաշխությանը «Հայֆոն»-ին շնորհել է «Տարվա լավագույն ֆեյսբուքյան նախագիծ» տիտղոսը. այս մասին ԵՐԿԻՐ-ին տեղակացրին խմբի հիմնադիր անդամներից:
Պատվոգիրը «Հայֆոնը» կստանա վաղը: Նշենք, որ «Հայֆոնը» հիմնադրվել է «Միտք» վերլուծական կենտրոնի կազմակերպած լրագրողական դասընթացների արդյունքում, և խմբի անդամների հիմնական նպատակն է Հայաստանում տարածել ազգային արժեքները, հատկապես` երգարվեստն ու պարարվեստը:
Մինչ օրս «Հայֆոնը» կազմակերպել է երգի 2 քայլերթ եւ 5 հանրահավաք, որոնց ընթացքում հայֆոնցիները սովորել են նաեւ հայկական պարեր: Հայֆոնցիներն առաջիկայում աղջիկների համար կազմակերպելու են ժողովրդական երգի դասընթացներ:
Հարցին, թե ինչո՞ւ են մասնակիցները միայն աղջիկներ լինելու, տեղեկացրին, որ դասընթացի նպատակն է գալիք սերնդին հայեցի դաստիարակելը: