կարևոր
2485 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-25 11:46
Քաղաքական

Քննչական կոմիտեի նախկին նախագահն իշխանություններից նոր առաջարկ է ստացել. «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեի նախկին նախագահն իշխանություններից նոր առաջարկ է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությունից հետ է վերցրել իր՝ ՀՀ գլխավոր զինդատախազ դառնալու դիմումը. թեկնածուն միայն նա էր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա քաղաքական իշխանություններից նոր առաջարկ է ստացել եւ որոշել է գնալ Բարձրագույն դատական խորհուրդ, դառնալ ԲԴԽ անդամ:

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում բոլորը կողմ են եղել Հայկ Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու տարբերակին: Իսկ ո՞վ է լինելու զինդատախազ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ գլխավոր դատախազը զինդատախազ կնշանակի համակարգի ներսից, իսկ թե ով կլինի նա, առայժմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերջնական որոշում չունի:

Հիշեցնենք, որ զինդատախազի պաշտոնի համար նշանակված մրցույթը պետք է կայանար հոկտեմբերի 21-ին, սակայն Հայկ Գրիգորյանի քայլից հետո մրցույթը չի կայացել, եւ պատերազմի մեջ գտնվող մեր երկիրը մեկ ամսից ավելի է, ինչ զինդատախազ չունի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում