|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Համաձայն թերթի տեղեկությունների` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը`Բուռնաշը, և երաժիշտ Վազգեն Ասատրյանը Թբիլիսիում բացում են «Կաֆե դե Պաղի» անունով սրճարան: Այդ կապակցությամբ Աղաբաբյանը մոտ 400 հազար դոլարի ներդրում է արել:
Սակայն պատգամավորը հերքեց գումարային մասնակցությունը` նշելով. «Մալխաս» ջազ ակումբի գոյությամբ ոգևորված` որոշել են նմանատիպ ակումբ բացել: Բայց, այսպես ասած, իրենց Մալխասի` իրենց հայտնի վրացական ջազմենի անունով: Մեր համագործակցությունը նրանում է, որ ակումբում կվաճառվեն ֆրանսիական սուրճ և Վրաստանում մեծ ճանաչում ունեցող «Դիլիջան» հանքային ջուրը, որոնց արտադրողը որդիս է`Արամ Աղաբաբյանը: Նա «Դիլիջան» հանքային ջրի մայր գործարանի բաժնետերերից է»:
Իսկ Օբելյանի խմբի հայտնի երաժիշտ Վ. Ասատրյանը զբաղվելու է սրճարանի ջազ մենեջմենթով: