կարևոր
3709 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-28 17:40
Քաղաքական

ՀԱՊԿ-ում ՀՀ-ին նպաստող փաստաթուղթ չի ընդունվել, դա նշանակում է, որ ՀՀ ղեկավարներին բանի տեղ չեն դնում. Սեյրան Օհանյան

Ռազմաքաղաքական դաշինքները ստեղծվում են ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին հարցերի համաձայնեցման համար, բլոկի ներսում հարթ, խաղաղ ապրելու համար:  Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պատգամավորը նշեց, որ այնպես չէ, որ իրենց` որպես ընդդիմություն, ՀԱՊԿ-ում ամեն ինչ դուր է գալիս․

«Որոշումների ընդունման ընթացակարգեր կան, որոնք կարելի է ավելի արագ իրականացնել։ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները ստեղծել են իրավապայմանագրային մի ամբողջ փաթեթ, և դրա շրջանակներում աշխատանք տարել ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ։ Իսկ ռազմական կոմպոնենտը օպերատիվ արձագանքնման հավաքական ուժերն են, ըստ ուղղությունների։ Բայց բոլոր ուժերի գերակայողը ՌԴ-ն է։ Խաղաղապահ ուժերի ձևավորման ուղղությամբ ՀՀ-ն օրնակելի է այդ բլոկում, քանի որ ՀՀ-ում ավելի շուտ են սկսել խաղաղապահ ուժերի ձևավորումը»։

Նրա խոսքով՝ ամենակարևորը ռազմական կոմիտեի նախաձեռնությունը հենց ՀՀ է արել․ «Եթե ԱՊՀ-ում Գլխավոր շտաբի պետերի քննարկան, որոշումների ընդունման հարթակ է եղել, ապա ՀԱՊԿ-ում չի եղել, և մենք ենք առաջարկել ՀԱՊԿ-ում ստեղծել ռազմական կոմիտե»։

Սեյրան Օհանյանի կարծում է, որ ՀԱՊԿ-ը գլոբալ խնդիրների համար է այս տարծաշրջանում, նա չպետք է զբաղվի, օրինակ, Ադրբեջանի հետ հարաբերություններով, սահմանային իրավիճակով, սահմանային պաշտպանության ստեղծումով, ինժեներական սարքավորումներով ու խրամատավորմամբ. «Այս ամենով ՀԱՊԿ-ը չպետք է զբաղվի, պետք է զբաղվի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը չի իրականացրել: Մի կողմից մենք համայն աշխարհին ասում ենք՝ դե բարձունքներ են, որոնք պետք չի, ձնանծածկ ինչ-որ սարեր են, Սեւ լճի համար հո չենք գնալու կռվենք, մյուս կողմից ասում ենք՝ եկեք ադրբեջանցիներին հանեք մեր տարածքներից: Հասկանալի է, որ մենք պետք է խնդրենք, քաղաքական ուղղությամբ աշխատանքներ տանենք, բայց ինձ համար որպես զինվորականի, հարց է ծագում՝ ի՞նչ ես դու արել, որ քո սահմանների պաշտպանությունն իրականացնես արդեն նոր ձևաչափում: Այս առումով չնայած ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը բազմակողմ է, բայց քանի որ ըստ ուղղությունների ՌԴ ներկայությունը գերակշռող է, մենք այդ հարթակն օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերությունների ավելի խորը զարգացման համար»,- ասաց նա:

Խմբակցության ղեկավարը գտնում է, որ հիմա էլ ՀՀ սահմանին պետք է կանգնի հայ զինվորը, հայ հրամանատարը, որոնք ցույց են տվել, որ այնտեղ, որտեղ ունեցել են ժողովրդի եւ իշխանությունների աջակցությունը, հերոսաբար կռվել են: «Ոչ ԵՄ դիտորդական խմբից, ոչ էլ ՀԱՊԿ-ի որեւէ երկրի զինվոր չի գալու մեզ համար խրամատներ փորի: Հարց է ծագում, ինչ է ՀՀ-ում չեն եղել այդ ինժիներական ինչ-որ սարքեր, գործիքներ, որ մենք կարողանանք իրականացնել այդ գործողությունները։ Եղել են, պարզապես այսօրվա իշխանությունները չեն կարողանում որոշել այն գերակայությունները, որ անհրաժեշտ են։ Պետք է կատարյալ անտեղյակ լինես, որ չհասկանաս, որ քո սահմանները ինքդ պետք է պաշտպանես»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրըը չստորագրելուն, պատգամավորը նշեց, որ դա  շատ վատ էր Հայաստանի համար, որովհետեւ ՀՀ-ն նախագահում էր ՀԱՊԿ-ում եւ իր նախագահության ընթացքում չի կարողացել համաձայնեցնել այն փաստաթուղթը, որն ինքն է ուզում: Նրա խոսքով, կամ այդ փաստաթուղթը ընդհանրապես չպետք է ներկայացվեր գագաթնաժողովում, կամ եթե ներկայացվել է, պետք է այն ստորագրվեր:

«ՀԱՊԿ-ում կա փորձ, ավանդութ, որ այն երկիրը, որը նախագահում է կառույցը եւ այն երկրում, որտեղ անցկացվում են գոնե ամփոփիչ գագաթնաժողովները, այդ երկրի համար նպաստավոր փաստաթղթեր են ընդունվում: Այս դեպքում դրանք չեն ընդունվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանություններին բանի տեղ չեն դնում: Նախկին իշխանությունները լուրջ աշխատել են ՀԱՊԿ-ի հետ, արտահայտել է իր դիրքորոշումը, կարծիքը։ Եթե դու գալիս ես իշխանություն եւ փչացնում քո հարաբերությունների բոլորի, այդ թվում քո հարևանների հետ, ՀԱՊԿ-ի ղեկավարության ժամանակ այդ կառույցի՝ քո գլխավոր քարտուղարին փորձում ես ձերբակալել եւ քրգործ ես հարուցում՝ դա խոսում է պետության վերաբերմունքի մասին այն կառույցի հանդեպ, որի մեջ դու մտնում ես»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, լուրջ անձը, ընտանիքի լուրջ ղեկավարը փորձում է իր ընտանիքն ուժեղացնել առաջին հերթին՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի վրա. «Այսօրվա իշխանությունը մի կողմից ասում է՝ ամեն ինչ տանք, որ խաղաղություն լինի, մյուս կողմից ասում են՝ տեսա՞ք, չեկան, չդատապարտեցին: Իսկ ինքը գնում է բանակցություններ, գուցե ներքին պայմանավորվածությունների։ Այդ ներքին պայմանավորվածությունները շարունակական են, Սյունիքի հատվածում շուրջ  պատերազմի դադարեցումից հետո 20 կմ բանավոր ցուցումից հետո հետ են քաշվել։ Բոլոր Ադրբեջանի կողմից մխրճված տեղերում պետք էր լուրջ միջոցառումներ ձեռնարկել, պաշտպանությունը կազմակերպելու, Ադրբեջանին հետ շպրտելու»,- ասաց նա։