|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Համահայկական խաղերն այս տարի մեկնարկելու են օգոստոսի 13-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 21-ը։ Համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքերով՝ հնարավոր է մասնակից քաղաքների թիվը հասնի 100-ի, իսկ մարզիկներինը՝ 3000-ի։
Ինչպես ամեն անգամ, այս տարի եւս համահայկական խաղերին իր մասնակցությունը կբերի Արցախի պատվիրակությունը։ Ինչպես «Երկիր»-ին հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ԼՂՀ-ն խաղերին կմասնակցի 100 հոգանոց պատվիրակությամբ։ Արցախցի մարզիկները հանդես կգան վոլեյբոլ, բասկետբոլ, աթլետիկա, սեղանի թենիս, ֆուտբոլ եւ շախմատ մարզաձեւերով անցկացվող մրցումներում։