|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 19-20-ը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը. տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող քննարկումներ և հանդիպումներ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Միշել Ֆլոուրնոյի, պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի օգնական Սելեսթե Վոլանդերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: