Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին Ստամբուլում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
«Ռուս-ամերիկյան խորհրդակցությունները տեղի կունենան Ստամբուլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունում», – ասել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ արտգործնախարարությունում ավելի վաղ հայտնել էին, որ խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։
Պետքարտուղարությունում հայտարարել են, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, իսկ քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը խորհրդակցությունների օրակարգում ներառված չեն։
Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել փետրվարի 27-ին Ստամբուլում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում, և տևել են ավելի քան վեց ժամ։ Ինչպես նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «քննարկումներն անցել են բովանդակալից ու գործարար մթնոլորտում»։
Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ «համաձայնություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այդ ճանապարհով»: