|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև սպառազինությունների վերահսկման և ուկրաինական հիմնախնդրի շուրջ բանակցությունները տեղի կունենան հունվարի 10-ին. լրագրողներին հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
«Երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջը, Ռուսաստանը կարող է հայտնել իր մտահոգությունները, մենք կքննարկենք նաև մեր մտահոգությունները՝ կապված Ռուսաստանի Դաշնության գործունեության հետ»,- ասել է նա։
«Կլինեն ոլորտներ, որտեղ մենք կարող ենք առաջընթաց գրանցել, և ոլորտներ, որտեղ մենք համաձայն չենք լինի: Սա է դիվանագիտության էությունը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվի առանց նրա մասնակցության։
Բացի դրանից՝ պաշտոնյան հայտնել է, որ հունվարի 12-ին նախատեսված է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի, իսկ հունվարի 13-ին՝ ավելի լայն տարածաշրջանային հանդիպում, որին պետք է մասնակցեն Մոսկվան, Վաշինգտոնը և եվրոպական մի շարք երկրներ։