|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2014 թ․-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Նայջել Ֆարաջն իր ելույթում կանխատեսել էր 8 տարի անց Արևելյան Եվրոպայում սկսվելիք պատերազմը:
«Մենք ունենք հակասությունների հսկայական ցուցակ՝ Լիբիայի ռմբակոծումը, Սիրիայում ապստամբներին զինելու՝ մեր ցանկությունը: Սրանք չարդարացված սադրանքներ էին Պուտինի դեմ։ Հենց եվրոպական կայսրությունն է, որ ընդարձակվելով պահանջում է Ուկրաինայի տարածքը՝ իրավիճակն էլ ավելի վատթարացնելու համար։
ՆԱՏՕ-ն նույնպես կցանկանար, որ Ուկրաինան միանա իր դաշինքին։ Մենք ուղղակիորեն աջակցում ենք Ուկրաինայում տեղի ունեցած հեղաշրջմանը, որը հանգեցրեց նախագահ Յանուկովիչի տապալմանը։ Եվ դա ստիպել է Պուտինին՝ արձագանքել։ Եթե փայտով խփում եք ռուսական արջին, մի՛ զարմացեք նրա արձագանքից։
Շտապելով պայմանագիր ենք կնքել Ուկրաինայի հետ, և ՆԱՏՕ-ի զինվորները համատեղ վարժանքներ են անցկացնում նրա տարածքում։ Մի՞թե մենք ընդհանրապես խելամիտ ենք: Մենք լրջորեն պատերա՞զմ ենք ուզում Պուտինի հետ: Եթե՝ այո, ուրեմն մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Հասկացեք, որ Արևմուտքն այժմ կանգնած է վերջին 70 տարվա ամենամեծ ճգնաժամի առջև», - հայտարարել էր նա: