|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձի «դեմն առնելու» համար եղել է իշխանությունների` ամենաբարձր մակարդակով հրահանգը:
Վերջիններիս լրջորեն անհանգստացնում է Սերժ Սարգսյանի վարկանիշի փոփոխությունը. ի տարբերություն հոգեւորականներին ծնկի բերելու իշխանության սպառնալիքի` ՀՀԿ-ականներն ուխտագնացություններ են կազմակերպում դեպի եկեղեցիներ:
Ի դեպ, Լոռու այցի ժամանակ ՀՀԿ-ականների հետ ճաշին մասնակցել է նաեւ Լոռու հոգեւոր առաջնորդ Սեպուհ սրբազանը: Ասում են` Սերժ Սարգսյանը մի քանի կենաց է ասել` նվիրված Հայաստանին, Արցախին, բանակին, ազատամարտիկներին, հերոսներին, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին:
«Ցանկանում եմ` Հայաստանի համար ամեն բան լավ լինի: Հայաստան ասելով` ոչ միայն երկիրը, ժողովրդին նկատի ունեմ, այլեւ օրվա իշխանություններին»,- արձանագրել է նախագահը` խիստ զարմացնելով որոշ հանրապետականների: «Մի զարմացեք,- ասել է Սերժ Սարգսյանը:- Անկախ օրվա իշխանությունների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, Աստված մի արասցե, եթե մեր երկրի մատը վաղը փուշ մտնի, այս իշխանություններից է կախված` երկիրը կկարողանա՞ այդ ճգնաժամից դուրս գալ, թե՞ ոչ»: