|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ զորքերը լքել են Աֆղանստանում ամենամեծ ամերիկյան ավիաբազան: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով երկու բարձրաստիճան աղբյուրների:
Պարզաբանվում է, որ օբյեկտը փոխանցվել է երկրի իշխանություններին: Միևնույն ժամանակ, հեռուստաընկերության զրուցակիցները չեն մեկնաբանել փոխանցված ավիաբազայի վիճակը՝ մատնանշելով այդ տվյալների բացահայտման արգելքը:
Ռազմաբազան տեղակայված է երկրի մայրաքաղաքի հյուսիսում: 1979-1989 թվականների պատերազմի ժամանակ այն կիրառվել է խորհրդային զորքերի կողմից, 2001 թ.-ին ԱՄՆ-ի՝ Աֆղանստան ներխուժումից հետո անցել է ԱՄՆ-ի ձեռքը`դառնալով Աֆղանստանում Միացյալ Նահանգների ամենամեծ և հիմնական բազան: