|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Մոսկվայում խորհրդակցությունների ՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների հեռանկարները վերլուծելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
«Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անտոնովը հրավիրվել է Մոսկվա խորհրդակցությունների ՝ նպատակ ունենալով վերլուծել, թե ինչ պետք է արվի և ուր շարժվել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համատեքստում: Ամերիկյան նոր վարչակազմը ղեկավարում է գրեթե երկու ամիս, ինչը խորհրդանշական իրադարձությունն է: 100 օրը հեռու չէ, և դա հարմար առիթ է փորձելու գնահատել, թե Ջո Բայդենի թիմը որտեղ է հաջողում, որտեղ ձախողում», – նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մեզ համար ամենակարևորը դժվար իրավիճակում հայտնված ռուս-ամերիկյան հարաբերությունները շտկելու ուղիները պարզելն է։ Վաշինգտոնը ռուս-ամերիկյան հարաբերությունները փակուղի է մտցրել վերջին տարիներին: Մենք շահագրգռված ենք կանխել դրանց անդառնալի վատթարացումը, եթե ամերիկյան կողմը գիտակցում է դրանից բխող ռիսկերը։ Այդ ամենը կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարարության և այլ համապատասխան գերատեսչությունների հետ Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ խորհրդակցությունների ընթացքում », – հավելել է գերատեսչությունը: