|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեւանի քաղաքապետանը սպառնում է փակել քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը, քանի որ կեղծ անուններով անբարեկիրթ հաղորդագրություններ են թողնում:
Այսօր քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը վերոհիշյալ էջում գրել է. «Մենք խնդրեցինք էջը չդարձնել անհարկի վիրավորանքների ու անհեթեթ դիսկուսիաների հրապարակ: Ի սկզբանե էջն իր առջեւ ավելի կառուցողական խնդիրներ էր դրել՝ հետադարձ կապ ապահովելու միջոցով ակնկալում ենք բարեկիրթ եւ արդյունավետ երկխոսություն: Կրկնում ենք` անբարեկիրթ, անդեմք և կեղծանուններով հանդես եկող օգտատերերին կոչ ենք անում լինել ավելի զուսպ և հաղորդագրություններ թողնել ըստ էության: Հակառակ դեպքում կքննարկվի էջի հետագա գոյության նպատակահարմարությունը»: