|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին։ Այսպիսի հայտարարություն է արել չորեքշաբթի Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։
Ինչպես գրում է պարբերականը, Սպիտակ տունը «կարծում է, որ Նեթանյահուի օրերը հաշված են», և նա «կդիմանա մի քանի ամիս կամ մինչև Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբնական փուլի ավարտը»։
Politico-ն նշում է, որ Բայդենը Նեթանյահուի հետ առանձնազրույցում քննարկել է վարչապետի պաշտոնում իր ապագա հեռանկարները և նրան հրավիրել «մտածել, թե ինչ սցենար կառաջարկի իր իրավահաջորդին»։
Թերթի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները բանակցում են Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի, ընդդիմության առաջնորդներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցի և խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հետ։