|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Խելամիտ է հավատալ, որ աշխարհը մոտենում է կորոնավիրուսային համաճարակի վերջին փուլին․ CNBC-ի հաղորդմամբ՝ ասել է Moderna ամերիկյան դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը։
«80% հավանականություն կա, քանի որ omicron շտամը կամ SARS-CoV-2-ը տարածվում և մուտացիայի է ենթարկվում, մենք, ընդհանուր առմամբ, ավելի ու ավելի քիչ վարակիչ վիրուսներ կտեսնենք», - ասել է նա:
«Փաստն այն է, որ վիրուսը ոչ մի տեղ չի գնում։ Այն հավերժ կմնա մարդկանց մոտ, ինչպես գրիպը, և մենք ստիպված կլինենք ապրել դրա հետ»,- ասել է Բանսելը։
Գործադիր տնօրենը նաև ասել է, որ իր ընկերությունը մշակում է գրիպի և կորոնավիրուսի դեմ համակցված պատվաստանյութ, որը պատրաստ կլինի մինչև 2023 թվականի օգոստոսը։