|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.54 |
| EUR | ⚊ | € 416.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.661 |
| GBP | ⚊ | £ 486.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի իշխանությունները շարունակում են պայքարը «արեւմտյան մշակույթի ներխուժման» դեմ. այսուհետ տղամարդկանց արգելվում է վզին զարդեր կրել. տեղեկացնում է Guardian-ը:
Նոր կանոնի պահպանմանը հետեւելու են բարքերի ոստիկանության 70 հազար աշխատակիցներ: «Բարոյական անվտանգության ծրագիրը» տղամարդկանց արգելում է նաեւ կրել կիսավարտիքներ, սակայն կարճաթեւ վերնաշապիկները թույլատրվում են:
Guardian-ը գրում է, որ շոգերի հետ երկրի երիտասարդությունը ոչ միայն տուգանվելու, այլեւ ձերբակալվելու շատ հնարավորություններ է ունենալու:
«Նրանք ոչ միայն սահմանափակում են մեզ հագուստի մեջ, այլեւ վախ են սերմանում` այդքան ոստիկաններ փողոց հանելով: Դա միջամտություն է մեր անձնական կյանքին»,- հեռախոսով բողոքել է Թեհրանի մի բնակիչ:
Ի դեպ, ավելի վաղ Իրանի խորհրդարանն առաջարկել էր արգելել շներ պահելը, քանի որ շունը «պիղծ» կենդանի է, եւ շուն պահելը նշանակում է «կուրորեն հետեւել արեւմտյան պարզունակ մշակույթին»: