|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել 2011թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով նախագահը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2011թ. հունիսի 15-ը, հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ, ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության նախագահին:
Նա նաեւ ընդգծել է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքի լայնորեն լուսաբանման անհրաժեշտությունը: