|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Լիբանանի վարչապետի պարտականությունները կատարող Նաջիբ Միկատի եւ գեներալ Միշել Այունի ղեկավարած Ազատ հայրենասիրական շարժման ներկայացուցիչների` նոր կառավարություն կազմելու վերաբերյալ արդեն 5 ամիս ձգվող բանակցություններում առաջընթաց է գրացվել:
Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների` Ազատ հայրենասիրական շարժումը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ «նոր կառավարության ձեւավորման ճանապարհին գոյություն ունեցող բոլոր էական բարդությունները հարթվել են»:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, 30 հոգանոց կառավարությունում տեղ է հատկացված նաեւ հայ համայնքի երկու ներկայացուցիչների, սակայն կառավարության ձեւավորման պաշտոնական ընթացակարգը դեռ չի սկսվել:
Ի դեպ, mignews.com կայքին Ազատ հայրենասիրական շարժմումից հայտնել են, որ հայ համայնքին հավանորեն բաժին կհասնեն արդյունաբերության նախարարի եւ պետական նախարարի պորտֆելները: Կոնկրետ անուններ չեն նշվել: