|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժառանգություն»-ը ՀԱԿ-ի եւ իշխանության երկխոսությանը բացարձակապես չի խանդում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ կրկնեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Ինչպե ՞ս կարելի է խանդել կամ ողջունել մի երկխոսություն, որի ընթացքում խոսվելու է այն մասին, թե ինչպես են բաժանելու տեղերը պառլամենտում»,- ասաց նա` ավելացնելով, թե` ինչի մասին ուզում են երկխոսեն, միայն չդիպչեն ազգային արժեքներին:
Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ` Հայաստանում կան «Ժառանգության» բազմաթիվ «մասնագետներ», ովքեր պնդում են, թե կուսակցությունը հաջորդ ընտրություններին չի լինի` «Ժառանգությունը» պրծավ», բայց դա պարզապես նրանց ցանկությունն է: