կարևոր
3610 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 12:46
Իրավական

Դատապարտյալին հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է. փաստաբան

Դատապարտյալին հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է. փաստաբան

Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։ Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Այսօր՝ ժամեր առաջ, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 46-ամյա մի կալանավորի ինքնազգացությունը վատացել է։ Հիվանդանոց տեղափոխվելուց և հետազոտվելուց կարճ ժամանակ անց, կալանավորը վերադարձվել է բանտ և ․․․ բանտում մահացել։

Պատկերացնում ե՞ք։ Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։

Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։

Ցավակցում եմ մահացածի հարազատներին և հուսով եմ, որ պատշաճ քննությունը կբացառի հետագայում նմանատիպ դեպքերը»,- գրել է Վահան Հովհաննիսյանը։