|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Հայաստանում առկա է մարդասիրության ճգնաժամ. Քննիչները, դատախազը շատ լավ իմանալով, որ Սամվել Կարապետյանը հիվանդանոցում է եւ բուժում է ստանում, որոշեցին ընդհատել բուժումն ու տանել քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարարի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։
«Հանուն արդարության պետք է նշեմ, որ տեսնելով ոստիկաններին՝ Սամվել Կարապետյանն անջատեց սիստեմայի սարքն ու ասաց՝ գնացինք։ Սա խոսում է Սամվել Կարապետյանի տեսակի մասին։ Այս քրեական հետապնդումն ի վերջո դադարեցվելու է։ Իսկ Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի, տեսնենք՝ քննիչներն ու դատախազն ինչ որոշում կկայացնեն»,– ասել է Վարդեւանյանը։
Նա հիշեցրել է, որ մինչեւ կալանավորումը Կարապետյանը որեւէ առողջական խնդիր չի ունեցել։
Նշենք, որ դատարանի որոշմամբ բարերարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավ։ Վարդեւանյանը հայտնել է, որ 53 քննիչներից բաղկացած խումբն այլեւս 22 հոգուց է բաղկացած. «Աբսուրդային իրավիճակ է լրիվ, անհասկանալի»։