կարևոր
1453 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-17 22:58
Հասարակություն

Իրավապահների ցանկացած գործողություն այլևս իր մեջ պարունակելու է քաղաքական հետապնդման տարրեր. Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողի մասին

Իրավապահների ցանկացած գործողություն այլևս իր մեջ պարունակելու է քաղաքական հետապնդման տարրեր. Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողի մասին

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.

«Բազմաթիվ հանրային ճանաչում ունեցող անձինք, այդ թվում գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր Մայր Աթոռին։

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում իրավապահների ցանկացած գործողություն այլևս իր մեջ պարունակելու է քաղաքական հետապնդման տարրեր: Իրավունքում լայնորեն ճանաչված է, որ թունավոր ծառի պտուղները՝ թունավոր են, հենց դրա համար իրավապահները պետք է լինեն իրապես անկախ, հենց դրա համար իրավապահների գործունեությանը առավելևս գործադիրի կողմից միջամտելն արգելվում է: Կարծում եմ ժամանակին, երբ ԵԽԽՎ-ի կողմից մշակվում էր «քաղաքական հետապնդում» եզրույթի բնութագրումը չէին պատկերացնում, որ դրա դրսևորումը կարող է լինել այսքան ուղիղ, այսքան ակնհայտ և անվիճելի»: