|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի ծրագրի շրջանակներում` երեկ Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի ունեցավ արվեստի դպրոցի նոր շենքի բացման արարողությունը:
Դպրոցը ստեղծվել է 6 տարի առաջ՝ մեծ դժվարություններով, իսկ այսօր արդեն, ինչպես նշեց դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը, իրենց երազանքն իրականություն է դարձել՝ դպրոցում ստեղծված են բավական լավ պայմաններ:
Համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ընթացքի մեջ է գյուղի մանկապարտեզի վերակառուցումը, սկսվել է նաեւ ջրատարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ այս տարվա վերջը:
Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են նաեւ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի Հովիկ Հարությունյանի անվան համար 2 հիմնական դպրոց, որը կառուցվել եւ կահավորվել է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ: