|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն անդրադարձավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տեղափոխման հարցին: Նա նշեց, որ քանի դեռ ավելի լավ պայմաններ չեն ստեծվել, ռազմավարժարանը չի տեղափոխվի: Ավելին` դեռևս վարժարանի՝ Դիլիջանից օտարման որոշում չկա։
Ըստ փոխնախարարի` քննարկումները կսկսվեն այն ժամանակ, երբ հայտնվի պոտենցիալ ներդրողը, և եթե պայմաններ ստեղծվեն Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաների համար, այդ ժամանակ էլ այն կտեղափոխվի:
Ըստ փոխնախարարի՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը թերբեռնված չէ, ավելին՝ քննարկվում էր ավելի շատ մարդ ընդունելու հարցը, քանի որ դիմողները շատ էին։