|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը ԱՄՆ նախագահ ԲարաՔ Օբամայի պատվին Բուկինգհեմյան պալատում ճաշկերույթ է կազմակերպել, որին մասնակցել են 170-ից ավելի քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Ինչպես հաղորդում է SkyNews-ը, ողջույնի խոսքում թագուհին անդրադարձել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առանձնահատուկ հարաբերություններին` ընդհանուր պատմությանը, լեզվին, մտավոր եւ մշակութային ամուր կապերին:
Իսկ երբ Օբաման առաջարկել է խմել թագուհու կենացը, արքայական նվագախումբը սկսել է նվագել Բրիտանիայի հիմնը` «Աստված, պահպանիր թագուհուն»: ԱՄՆ նախագահը ստիպված խոսքը շարունակել է երաժշտության տակ: