|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Եվրամիությունն այսօր հայտարարել է, որ Խորվաթիայի անդամակցության հարցը դեռեւս վաղ է լուծված համարել:
Խորվաթիան մտադիր է եվրաընտանիքին միանալ 2013 թվականին, սակայն ԵՄ որոշ պետություններ այնքան էլ համոզված չեն, որ հակակոռուպցիոն բարեփոխումներն այդ երկրում հաջող են ավարտվել:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Լոնդոնը սպասում է այդ թեմայով ԵՄ հատուկ զեկույցին: «Մենք կողմ են Խորվաթիայի անդամակցությանը, սակայն հարկավոր է անցնել բոլոր ընթացակարգերը»,- նշել է նա:
Իսկ Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդլեգերի կարծիքով` Խորվաթիան բազմաթիվ դրական քայլեր է կատարել, եւ ժամանակն է դադարեցնել բանակցություններն ու սկսել վավերացման գործընթացը: Նա դժգոհություն է հայտնել այդ երկրի հակակոռուպցիոն առաջընթացի մոնիտորինգ իրականացնելու գաղափարի կապակցությամբ:
Այսօրվա հանդիպման ժամանակ ԵՄ երկրների արտգործնախարարները կորոշեն նաեւ Խորավաթիայի հետ բանակցությունների շարունակման օրը:
ԵՄ-ն զգուշավորությամբ է վերաբերվում հակակոռուպցիոն գործընթացների հաջող լինելու մասին հայտարարություններին այն բանից հետո, երբ 2007-ին ԵՄ անդամ դարձած Ռումինիայում եւ Բուլղարիայում այդ գործընթացները զգալի հետընթաց ապրեցին: