|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Եթե դիմումդ հետ չվերցնես, քեզ կվառենք»,- սպառնացել է թուրք հրամանատարը ապրիլի 24-ին թուրքական բանակում հրազենից սպանված հայազգի զինծառայող 25-ամյա Սևակ Շահին Բալըքչըին:
Սևակի հարսնացուն` Մելանի Կումրույանը, պատմել է, որ անցյալ ամիս զորամասում 50 լիրա փողի կորստի պատճառով Սևակն իր հրամանտարի կողմից ծեծի է ենթարկվել: Երբ դեպքից հետո Սևակը հրամանատարի դեմ բողոք է ներկայացրել, նրան սպառնացել են և ստիպել, որ դիմումը հետ վերցնի:
«Ես չեմ հավատում, որ կատակի արդյունքում է Սևակը սպանվել: Այսքան շատ պատահականություններ չեն կարող լինել»,- ասել է Մելանին:
Սևակի մահվան կապակցությամբ կազմվել է զեկույց, որում նշված է, իբր տղան մահացել է ծառայակից ընկերոջ հետ կատակելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից, վկա չկա:
Տղայի ծնողները նույնպես չեն հավատում այդ վարկածին եւ հետաքննություն են պահանջում: