|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Շահեն Տոնոյանը, պատասխանելով tert.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում slaq.am ինտերնետային կայքում Մենուա Հարությունյանի կողմից արված ապրիլմեկյան կատակին, համաձայն որի` Աղվան Հովսեփյանը հրաժականի դիմումի է ներկայացրել, ասել է.
«Ապրիլի 1-ի օրը հայ հասարակության մեջ ընդունված է` որպես կատակի եւ հումորի օր, եւ ամեն մեկն իր հասկացողության եւ դաստիարակության չափով է կատակ անում: Սակայն որքանո՞վ է հարիր գլխավոր դատախազի վերաբերյալ նման հումոր անելը, որքանո՞վ է դա կոռեկտ, կարող է որոշել յուրաքանչյուր բարոյական մարդ: Մենուա Հարությունյանի կերպարն իր տեղով ոչ միայն ապրիլմեկյան, այլ նույնիսկ ամենօրյա կատակների թեմա է»: