Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ապրիլի 18-ին՝ ժամը 10.27-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի ոռոգման առվի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջուր է լցվում է տները:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հորդառատ անձրևների հետևանքով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոյուղաջրերի ցանցում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը, և կոյուղաջրերը լցվել են ոռոգման առուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոռոգման առվից ավտոկռունկով դուրս է բերվել երկաթբետոնե 2 խողովակ, որոնք իրենց հերթին պատճառ են դարձել ջրի մակարդակի բարձրացմանը: Ընդհանուր առմամբ` ջուրը լցվել է 9 տուն և հարակից տնամերձ հողամասեր: Նույն օրը ջրի մակարդակն իջել է: