|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի կարծիքով` Թուրքիայի վարչապետ Էրդողանի ուղերձը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի փոքրիկ քայլ առաջ էր, եթե, իհարկե, դա անկեղծ ելույթ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է, որ նրանց շուրթերից հնչում է որևէ բան` Հայոց ցեղասպանության հետ կապված, և պետք է անել քայլեր, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը:
«Ես, լսելով այդ ելույթը, լավատեսությամբ եմ նայում, որ գալու է այդ օրը, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքաքականությունը քայլ առ քայլ առաջ է գնում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների ուղղությամբ, բայց էլի անելիքներ շատ կան, որպեսզի Հայաստանը հասնի իր նպատակին: