|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» օրաթերթն ասյօր գրել էր, որ իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երևանի ավագանու ընտրությունները, եւ որ քննարկվում է այլընտրանքային թեկնածուի հարցը, ով կլինի կոմպրոմիսային` կընդունվի և' իշխանության, և' ընդդիմության կողմից, եւ որ այդ թեկնածուն կլինի Խաչատուր Սուքիասյանը:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, որպես հավանական, կոմպրոմիսային թեկնածու, լսելով Խաչատուր Սուքիասյանի անունը, Հովիկ Աբրահամյանը նախ զարմացավ. «Ո՞վ, Խաչատուր Սուքիասյանը՝ քաղաքապե՞տ: Որտեղի՞ց են վերցրել: Նման բան չկա, ես տեղյակ չեմ: Մենք անգամ սեփական թեկնածուի հարցը դեռ չենք քննարկել»:
Դիտարկմանը, թե մամուլն է այդ մասին գրել, ԱԺ նախագահը հայտարարեց, որ հիմա մամուլն այնքան է փչացել, որ չգիտես` որ գրածն է ճիշտ, որը` սուտ: