Միասին կարող ենք
կարևոր
940 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-12 17:08
Հասարակություն

Ծաղկաձորում հողազանգվածը լցվել է ջրատարը. անձրևաջրերը լցվել են ավտոճանապարհին

Ծաղկաձորում հողազանգվածը լցվել է ջրատարը. անձրևաջրերը լցվել են ավտոճանապարհին

Ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել հողաշերտի սահք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի սահք (մոտ 200 խմ), հողազանգվածը լցվել է ջրատարը, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են ավտոճանապարհին։

Փրկարարների, պարեկային ծառայության և կոմունալ բաժնի աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը և ջրատարը բացվել են։