|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Պաշտոնական Անկարան, ինչպեսեւ սպասվում էր, ապրիլի 24-ին ընդառաջ լարել է դիվանագիտական ջանքերը` թե' տարբեր երկրներում, թե' տեղում`դեսպանություններում ու հյուպատոսություններում հանդիպումների միջոցով փորձելով ապահովել այդ երկրների չեզոքությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. այսօր «Արմատ» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական համագործակցությանը, ըստ բանախոսի, այն վերջին տարիներին ինտենսիվ զարգանում է, հատկապես` ռազմական համագործակցության ոլորտում:
Ըստ Լևոն Հովսեփյանի` հունիսի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի խորհրդանական ընտրություններում Էրդողանի` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կպահպանի իր դիրքերը խորհրդարանում, և Թուրքիայի քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն լինի: