կարևոր
1330 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-12 21:52
Հասարակություն

Մինչև որ հայը Հայաստանում որոշող կդառնա. Հովհաննես Ավետիսյան

Մինչև որ հայը Հայաստանում որոշող կդառնա. Հովհաննես Ավետիսյան

Հանրային Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Գալու է ժամանակ ու պարզվի, որ իրավապահ համակարգերի որոշ պաշտոնյաներ ոչ միայն քրեական գործեր են հորինել Նիկոլի ցուցումով նրա ընդդիմադիրների դեմ, այլ նաև իրենց գործողությունների առանձին քայլեր համաձայնացրել են իր հետ ու գործել հավանությունը ստանալուց հետո:

Այդպիսի ենթադրյալ գործողություններից է, օրինակ, ձերբակալման ենթակա անձանց ցանկը, ու նրանցից յուրաքանչյուրի կալանավորման ժամկետները՝ նաև հաշվի առնելով, որ վերջին տարիներին իրավական համակարգում նախաքննության ընթացքում կալանավորումները դարձել են զուտ պատժիչ գործողություններ, այլ ոչ թե ենթադրյալ հանցագործության բացահայտմանը նպաստող կամ դա ավարտին հասցնելը կանխող գործողություն:

Ինձ այլ հարց է նաև հետաքրքիր: Նման ավանտյուրաների մեջ մտած պաշտոնյաները, մինչև ո՞ր կետն են կատարելու ապօրինի և քրեական օրենսգրքով շարադրված գործողություններ. Նրանք արդյո՞ք հասկանում են, որ անխուսափելի պատժից խուսափելու միայն մեկ ձև ունեն՝ Հայաստանի հանրապետության գոյության դադարումը:

Եվ հետևաբար, մոտալուտ արդարադատությունից խուսափելու համար նրանք արդյո՞ք պատրաստ են ուղղակիորեն և գիտակցված Հայաստանի հանրապետության դեմ դավաճանական գործողություններ իրականացնել: Դեռ մի պահ բաց թողնենք, որ անմեղ քաղաքական ընդդիմադիրների դեմ կարված գործերը նույնպես կարող են մկնաբանվել որպես պետության դեմ գործած հանցագործություն:

Սրանք հարցեր են, որոնց մասին այս պաշտոնյաներին պարբերաբար հիշեցնել է պետք: Մինչև որ հայը Հայաստանում որոշող կդառնա: Չխեղճանաք: