|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Ինձ համար անհասկանալի պատճառներով 6 մլն դրամի արգելանք է դրվել իմ՝ Նաիրի Հոխիկյանի բանկային հաշիվների վրա։ Արդեն 2-րդ օրը փորձում եմ դատարանից ու ԴԱՀԿ-ից ստանալ պատշաճ պարզաբանում, բոլորը խուսափում են պատասխան տալուց։
Ամբողջությամբ սառեցված են ինձ պատկանող բոլոր ֆինանսական հաշիվները։
Թշնամի Ադրբեջանը փորձում է շրջափակելով ու սոված պահելով՝ ծնկի բերել Արցախցիներին, իսկ Հայաստանի իշխանությունը իր մանկլավիկներով նույն թշնամու տրամաբանությամբ փորձում է զրկել ֆինանսական միջոցներից ու այդկերպ ծնկի բերել ազգային ուժերին»։
Երկու դեպքում էլ չի ստացվելու։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու։